ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Հայաստան վերադարձած 5 գերիներին
12.02.2021 | 15:41
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերությունից ազատ արձակված և Հայաստան վերադարձած 5 գերիներին։ Նրանք առանձնազրույցներ են ունեցել, ուսումնասիրվել է առողջական վիճակը:
Այցի արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ գործողություններ:
Նայելով վերջին օրերին Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացներին ու հատկապես հետևելով առաջ եկած խնդիրներին Ադրբեջանի իշխանությունների արձագանքին, ևս մեկ անգամ վերահաստատվում է այն, ինչ հայտնի է մասնագետներիս։ Բանաձևեմ դա այսպես. ի դեմս ժամանակակից Ադրբեջանի՝ գործ ունենք մի կողմից բավական արդյունավետ աշխատող և կայուն բռնապետական համակարգի հետ, իսկ մյուս կողմից էլ՝ խիստ ճգնաժամային, խոցելի ու բազմաթիվ հարցերում ինքնուրույն գործելու հնարավորություններից զուրկ պետական համակարգի հետ...